Քաղաքական

07.11.2013 19:55


Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանի աշխատանքային օրակարգում վաղը նախատեսված է այցելություն Արարատ»

Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանի աշխատանքային օրակարգում վաղը նախատեսված է այցելություն Արարատ»

Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե վաղը Արարատում հանրահավաք կանի միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կանցկացնի միայն բակային հանդիպում: Ի՞նչ ծրագիր ունի վաղվա համար ԲՀԿ-ն Արարատում,zham.am-ը փորձեց ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից.

«Վաղը Արարատ քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանի վերջին նախընտրական հանդիպումը ընտրողների հետ, որը նախապես ծրագրված էր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատանքային օրակարգում վաղը նախատեսված է այցելություն Արարատ: Կարծում եմ ամեն ինչ պարզ է»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը