Քաղաքական

12.11.2013 13:07


Հովիկ Աբրահամյան. «Կառավարության անունը տվեցիք, քվեաթերթիկս թեքվեց» (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյան. «Կառավարության անունը տվեցիք, քվեաթերթիկս թեքվեց» (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությանը մասնակցող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին լրագրողները խնդրել են թերթիկը դանդաղ գցել քվեատուփի մեջ։

–Դանդաղ ինչպե՞ս գցեմ,–զարմացել է նա, ինչին հնչել է արձագանքը՝ կառավարության տնտեսական զարգացման նման դանդաղ։

Հովիկ Աբրահամյանին, սակայն, երկար ժամանակ այդպես էլ չի հաջողվել քվեաթերթիկն ուղարկել տուփ, և նա ստիպված է եղել մի քանի անգամ ծալել և տարբեր կողմեր պտտել այն։

–Կառավարության անունը տվեցիք, քվեաթերթիկս թեքվեց,–կատակել է Հ. Աբրահամյանը։

Ի վերջո, թերթիկը տուփի մեջ նետելուց հետո ԱԺ նախագահը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին, սակայն «օֆշորային սկանդալի» վերաբերյալ «7օր»–ի հարցը չլսելու է տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը