Լրահոս

20.11.2013 10:24


Լոռիում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 5–ը՝ վիրավորվել

Լոռիում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 5–ը՝ վիրավորվել

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Լոռու մարզում ժամը 04:30-05:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ–ի հատվածում՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Վազ 2101 մակնիշի 67 ԼԼ 244 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 33 VՍ 510 համարանիշի ավտոմեքենաները: ԱԻՆ–ից հայտնել էին, որ կան տուժածներ։ shamshyan.com–ը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ: Գ. Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել են մահացածներից 2-ի տվյալները՝ նրանք են Սիմոն Հարությունյանը և 22-ամյա Մանվել Հակոբյանը: Ոստիկանությունը պարզում է մյուս մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը