Մեկնաբանություն

25.11.2013 14:50


Հա՛մ ձեր կերածն է կորած, հա՛մ խմածը

Հա՛մ ձեր կերածն է կորած, հա՛մ խմածը

Մշտական խումհարը չխանգարեց Մակեդոնացուն գրավել աշխարհի կեսը։

Խայամը գինովցավ, գրեց ռուբայիներ։

Մենդելեևն իր վրա փորձելով՝ գտավ օղու թնդության ամենաճիշտ աստիճանը։

Մոցարտն արբեց, ստեղծեց «Ռեքվիեմ»։

Կիթառահար Ջիմի Հենդրիքսը գինեհարվելուց մահացավ, բայց մնաց անգերազանցելի։

Մահարիի ու Փափազյանի համատեղ դատարկված կոնյակի բաժակները երբևէ չդարձան այսօրվա «ստեղծագործողներին» բնորոշ նվնվոցներ, «թե մեր արածը չի գնահատվում»։

Իոհան Ֆրիդրիխ Մեծահոգին հիմնադրեց Իենի համալսարանը՝ ամեն օր հարբելով մինչև գիտակցության կորուստ։

Աղմկոտ քեֆերի ու թունդ խմիչքների սիրահար Պետրոս I-ը Ռուսաստանը դարձրեց գերտերություն։

Սպիտակ տենդով տառապող Ֆոլքները հեղաշրջում կատարեց գրականության մեջ։

Ալկոհոլից մշտական կախվածություն ունեցող Չերչիլը դարձավ դասական։

Խմիչքը չարիք է։ Բայց դե, բոլորս էլ գիտենք մեր «էլիտայի» թուլությունները... Հիմա դուք, որ քեֆերից դուրս չեք գալիս, ինչո՞ւ մոտներդ ոչինչ չի ստացվում։ Այդքան խմելուց հետո՞ էլ օգտակար ինչ–որ բան անելու ցանկություն կամ կարողություն չի առաջանում։

Նորը ստեղծելու մասին, բնականաբար, անիմաստ է խոսել։ Փաստորեն, հա՛մ ձեր կերածն է կորած, հա՛մ խմածը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը