Աշխարհ

26.11.2013 10:22


Ուկրաինայում գիշերը բախում է տեղի ունեցել

Ուկրաինայում գիշերը բախում է տեղի ունեցել

Երեկ երեկոյան Ուկրաինայում իրավիճակը մի փոքր հանդարտվել էր։ Մասնավորապես, Եվրոպական հրապարակում հատուկ նշանակության ջոկատի և ոստիկանների թիվը կրճատվել էր: Նրանց հեռանալը հրապարակում հավաքված բողոքի գործողության մասնակիցները ողջունել էին ծափահարություններով։ Հրապարակի շրջակայքից հանվել էին նաև արգելապատնեշները:

Ցուցարարները, սակայն, նպատակադրված չեն հեռանալ հրապարակից։ Նրանք ողջ գիշերն այնտեղ են անցկացրել՝ տաքանալով խարույկների մոտ։

Երեկոյան հանդարտությունը խախտվել է գիշերը։ Ցուցարարները փակել են ոստիկանության ծառայողական ավտոբուսի ճանապարհը և այնտեղից արցունքաբեր գազ վերցրել, որը գործի են դրել դեպքի վայր ժամանած իրավապահների հետ բախման ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը