Լրահոս

29.11.2013 09:29


«Հեռուստամարաթոն 2013»-ին հաջողվել է հավաքել 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլար

«Հեռուստամարաթոն 2013»-ին հաջողվել է հավաքել 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլար

Երեկ՝ ժամը 20:00-ից, մինչ այսօր առավոտ՝ ժամը 08:00-ն, տեղի ունեցած «Հեռուստամարաթոն 2013»-ին հաջողվել է հավաքել 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Այս տարվա մարաթոնը կրում էր «Դեպի Արցախ» խորագիրը, որի նպատակը Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն էր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած այս մարաթոնն ամենամյա է։ «Հեռուստամարաթոն 2013»-ը թվով 16-րդն էր։ 2012 թ. «Մեր գյուղը» կարգախոսի ներքո անցկացված մարաթոնի ժամանակ հավաքել էր 21 միլիոն 422 հազար 477 ԱՄՆ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը