Քաղաքական

02.12.2013 10:39


«Ազատվենք Սերժիկներից», «Սերժի պապան եկել ա». պաստառներ, «սապոգներ» և ծաղկավոր խալաթներ Երևանում (ֆոտո, տեսանյութ)

«Ազատվենք Սերժիկներից», «Սերժի պապան եկել ա». պաստառներ, «սապոգներ» և ծաղկավոր խալաթներ Երևանում (ֆոտո, տեսանյութ)

Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության կապակցությամբ մայրաքաղաք Երևանում մի քանի բողոքի գործողություններ են սկսվել։ Ակտիվիստները ծաղկավոր խալաթներ և «սապոգներ» են կախում կամուրջներից։ Իսկ պաստառների վրա գրված է՝ «Ազատվենք Սերժիկներից», «Սերժի պապան եկել ա», «Սե՛րժ, Պուտին տերդ թաղենք» և այլն։ Այս ակցիայի նկարները տարածվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Իսկ Հերացի փողոցի վերգետնյա անցումի վրա «Սերժի պապան եկել ա» գրությամբ պաստառը փակցնելու համար ակտիվիստները բերման են ենթարկվել։

Տեսանյութը՝ Jhr Ngo–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը