Քաղաքական

03.12.2013 12:29


Նաիրա Զոհրաբյան. « Երբ զրո՛ է վստահությունը այս կառավարության հանդեպ...»

Նաիրա Զոհրաբյան. « Երբ զրո՛ է վստահությունը այս կառավարության հանդեպ...»

Այսօր անդրադառնալով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» նախաձեռնությանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է.

–Այն իշխանությունը, այն կառավարությունը կարող է գնալ նման լրջագույն ռեֆորմի, որը վայելում է հանրության վստահությունը։ Ունի՞ այս ռեֆորմն առաջարկած կառավարությունը հանրության վստահությունը, պատասխանը մեկն է՝ ո՛չ։

Ն. Զոհրաբյանն արձագանքել է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի անկեղծ խոստովանությանը, որ հանրությունը ոչ թե համակարգին է դեմ, այլ այս իշխանությանը։

–Այո՛, պարո՛ն Հակոբյան, պատահական չէ, որ մարդիկ անգամ կամավոր սկզբունքով չեն օգտվել առաջարկվող բարեփոխումներից, որովհետև նրանք ևս ունեն տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ։ Զրոյական վստահության պայմաններում, երբ զրո՛ է վստահությունը այս կառավարության հանդեպ, նրա ներկայացրած «բարեփոխումների» հանդեպ, նման օրենքի կիրառումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով։ Հաշվարկե՛ք այդ հետևանքները, ինչքան էլ որ կա կառավարության տոտա՛լ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նրանից հետո ամբիոնին մոտեցած Հակոբ Հակոբյանը կրկին շարունակել է անկեղծ խոստովանությունների շարքը, իսկ նրա հայտարարությունները առաջացրել են անգամ իր սեփական կուսակիցների ծիծաղը։

–Շատ ուրախացան, որ երեկ ճշմարիտ բան եմ ասել։ Բայց ես կամ մենք ե՞րբ ենք սուտ ասել,–հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը