Մեկնաբանություն

04.12.2013 12:37


Մարդը սխալական է, բայց այս աստիճանի՞

Մարդը սխալական է, բայց այս աստիճանի՞

Ասում են՝ սխալվելը բնորոշ է մարդուն, բայց վերջնականապես ամեն ինչ խառնել կարող է միայն համակարգիչը։

Եթե ասվածը արտապատկերենք մեր իրականության վրա, սխալականության նոր տեսություն կարելի է մշակել։

«Կարող էր ավելի վատ լինել»,– արդարանում է Տիգրան Սարգսյանը։

Դա նույնն է, թե բժիշկը սխալ օպերացիա իրականացնի՝ ոտքը վիրահատելու փոխարեն մարդու աչքը հեռացնելով, իսկ հետո հայտարարի, թե կարող էր ավելի վատ լինել։ Ասենք՝ կարող էր հեռացնել զույգ աչքերը, բայց չի արել։

«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,–հայտարարեց Սերժ Սարգսյանն ու... այդ օրվանից սկսվեց։

Ավելի լավ էր՝ նման բան չասեր։ Ինչ նախաձեռնեց, չստացվեց: Ինչ խոստացավ, հակառակը դուրս եկավ։ Ինչ պահանջեց, «թարս բուսնեց»։ Ինչին դիպավ, դարձավ «Տարո՛ն ջան, սիրուն չի»։ Ինչին ձգտեց, լրիվ հակառակ վայրում հայտնվեց։ Ինչը ջրեց, չորացավ։ Երկուսին հարստացրեց, երկիրը սնանկացրեց, երեքին բերեց Հայաստան, 300 հազարն արտագաղթեց...

Խնդրում ենք, այլևս ոչինչ պետք չի անել. սխալվելու տեղ այլևս չկա, ու ամեն ինչ վերջնականապես խառնված է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը