Աշխարհ

06.12.2013 12:35


Կիևում ցուցարարները փակել են նախագահական նստավայրի մուտքերը

Կիևում ցուցարարները փակել են նախագահական նստավայրի մուտքերը

Ցուցարարները Կիևում փակել են նախագահական նստավայրի մուտքերը։ Նրանց շարասյունը բաժանվել է երկու մասի, որը Մայդանից երթով ուղղվել է դեպի Ուկրաինայի նախագահի նստավայր։ Մի մասը մնացել է Ինստիտուտսկայա և Բանկովայա փողոցների հատման մասում, մյուսը շարունակել է երթը դեպի Լյութերանսկի փողոց։ Վերջինը երթի ընթացքում 15 մարդ է թողնում նստավայրի յուրաքանչյուր մուտքի մոտ։ Այս մասին տեղեկացնում է «Росбалт»-ը։

Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում շարունակվում են եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերը։ Կիևում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների ընդհանուր թիվը, սկսած նոյեմբերի 30-ից, կազմել է 412 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը