Աշխարհ

07.12.2013 11:01


«Եվրատեսիլ-2004»-ի հաղթող Ռուսլանան խոստացել է ինքնահրկիզվել «Եվրամայդանում»

«Եվրատեսիլ-2004»-ի հաղթող Ռուսլանան խոստացել է  ինքնահրկիզվել «Եվրամայդանում»

«Եվրատեսիլ-2004»-ի հաղթող Ռուսլանան հայտարարել է, որ պայքարում մինչև վերջ է գնալու։ «tsn.ua-»–ի փոխանցմամբ՝ ուկրաինացի երգչուհին պատրաստ է անգամ ինքնահրկիզման, եթե ցուցարարների բոլոր պահանջները չկատարվեն։ Այս մասին նա պաշտոնապես հայտարարել է Մայդանի բեմից։ Իր խոսքում նա կոչ է արել մարդկանց համախմբվել և չնահանջել։

«Անկեղծ խոստովանեմ՝ ես պատրաստ եմ ինքնահրկիզվել այստեղ՝ Մայդանում, եթե չլինեն փոփոխություններ։ Իմ համար վերջնական որոշում եմ ընդունել» – հայտարարել է Ռուսլանան։

Այս խորագրի վերջին նյութերը