Աշխարհ

07.12.2013 11:16


Յանուկովիչը համաձայնվել է 15 մլրդ դոլարի դիմաց մտնել Մաքսային միություն

Յանուկովիչը համաձայնվել է 15 մլրդ դոլարի դիմաց մտնել Մաքսային միություն

Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սոչիում հանդիպում էր ունենալու ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ։ «The Economist» պարբերականի խմբագիր Էդվարդ Լուկասի խոսքերով՝ Յանուկովիչը հանդիպմանը համաձայնվել է 15 մլրդ դոլարի, ինչպես նաև էժան գազի դիմաց մտնել Մաքսային միություն։ Այս մասին խմբագիրը գրառում է արել «Twitter»–ի իր էջում։ Լուկասը հավելել է, որ թեև չի ճշտել տեղեկությունը, սակայն այդ մասին իմացել է իր շատ հուսալի աղբյուրից։ Իսկ Ուկրաինայի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնության բոլոր մանրամասները, ըստ նրա, քննարկվելու են Մոսկվայում։

Այս խորագրի վերջին նյութերը