Աշխարհ

12.12.2013 10:44


Երևան այցից առաջ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերիի հետ

Երևան այցից առաջ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերիի հետ

Ինչպես հայտնել է «Haber7» հեռուստաալիքը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ՍԾՏՀ միջոցառումների շրջանակում Երևան այցելությունից առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Խոսակցության ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն լրագրողներին ասել էր, որ Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին, եթե բարելավվեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն, ու կարգավորվեն տարածաշրջանային հակամարտությունները։

Այս խորագրի վերջին նյութերը