Քաղաքական

12.12.2013 11:06


Դավութօղլուի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Դավութօղլուի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովը։ Վերջինին մասնակցում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ում Երևանում դիմավորել են բողոքի գործողությամբ։

Հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարները պարզել են «STOP» գրությամբ պաստառներ՝ այդպիսով դատապարտելով Թուրքիայի մերժողական քաղաքականությունը։

Քիչ առաջ, երբ բողոքի գործողության մասնակիցները ցանկացել են մոտենալ «Մարիոթ» հյուրանոցին, նրանց և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Ցուցարարները բացականչել են՝ «Ամո՛թ, ամո՛թ», և գետնին շպրտել Թուրքիայի դրոշակները։

Ի դեպ, Դավութօղլուն հյուրանոց է մտել հետնամուտքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը