Լրահոս

24.01.2011 10:29


ՌԴ ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին մեղադրել է չեչեն ահաբեկիչներին սատարելու համար

Հունվարի 22-ին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է հունվարի 20-ին Վաշինգտոնում «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» աջակցությամբ կայացած՝ Իլյաս Ահմադովի «Չեչենական պայքար. նվաճված և կորսված անկախություն» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հաղարդում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

-Վաշինգտոնում կայացած միջոցառումը առնվազն անհասկանալի է։ Մենք ամերիկյան կողմին բազմիցս ներկայացրել ենք, որ Իլյաս Ահմադովը, ով իրեն ներկայացնում է որպես «Իչկերիայի ԱԳ նախարար», նախկին գրոհային է, որը եղել է միջազգային ահաբեկիչ Բասաևի թիմակիցներից։ Խոսքը մի հանցագործի մասին է, ով միջազգային հետախուզության մեջ է, և ով ամերիկացի իր ընթերցողների խրախուսմամբ, այդ թվում՝ նաև շնորհանդեսին ելույթ ունեցած Զբիգնև Բժեզինսկու, փորձում է անցյալ ամսաթվով արդարացնել Դուդաև-Մասխադովի հանցավոր վարչակարգը,-նշվել է ռուսական ԱԳ նախարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը