Կարծիք

13.12.2013 11:08


Հրանտ Բագրատյան.

Հրանտ Բագրատյան.

ԱԺ-ում բյուջեն քվեարկելիս ՀՀ վարչապետն ասել է` ռեֆորմների շնորհիվ ՀԲ կողմից հաշվառվող գործարար միջավայրի ազատականության վերջին (2013-2014թթ) ինդեքսով (ease of doing business index) Հայաստանը հայտնվել է 37-րդ տեղում։ Այս մարդուն կարելի էր հիշեցնել, որ երբ 6 տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնեց, ստացել էր մի երկիր, որը գտնվում էր 34-րդ տեղում (2007թ)։ 6 տարում ՀՀ տնտեսությունը աճել 9.3%-ով (2008թ+6.9%, 2009թ՝ -14.1%, 2010թ՝ +2,1%, 2011թ՝ +4,7% , 2012թ՝ 7.1% և 2013թ՝4%)։ Տարեկան միջին աճը 1.5%, խոստացած 7%-ի փոխարեն։ Աշխարհի տնտեսությունն աճել է 11.8%-ով՝ տարեկան գրեթե 2%։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ 2007թ 85-90-րդ տեղից իջել ենք 110-115-րդ տեղերը։ 6 տարում Հայաստանը լքել է 380 հազար մարդ։ Հիմա ի՞նչպիսի ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար։ ՀՀԿ-ն աչքիս նժդեհականությունից հրաժարվել է և կրկին անցել մարքսիզմ-լենինիզմին. 6 տարի ռեֆորմ անելուց հետո նահանջել ենք ամենուր։ Ավելի հաջող ստելու համար կառավարությանը խորհուրդ կտայի կարդալ հանրահայտ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետը»։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը