Քաղաքական

13.12.2013 16:27


Նաիրա Զոհրաբյան. «ԵՄ–ն մնում է Հայաստանի գլխավոր գործընկերը...»

Նաիրա Զոհրաբյան. «ԵՄ–ն մնում է Հայաստանի գլխավոր գործընկերը...»

ԵՄ–ն մնում է Հայաստանի գլխավոր գործընկերը ժողովրդավարական արժեքների տարածման, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Դեկտեմբերի 13-ին կայացած «ԵՄ անդամ-երկրների խորհրդարաններում ԵՄ հարցերի հանձնաժողովների դերը» խորագրով սեմինարի ընթացքում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ավտանգության հարցերը Հայաստանի համար հիմնականն են, ու ելնելով դրանից՝ որոշում ընդունվեց միանալ Մաքսային միությանը, բայց կան բազմաթիվ այլ պրոբլեմներ, մասնավորապես կոռուպցիան, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատութոյւնը և այլ հարցեր, որոնց լուծումը հնարավոր է միայն ԵՄ հետ ակտիվ համագործակցության միջոցով»,-նշել է նա: Միաժամանակ Զոհրաբյանն ընդգծել է, որ ներկայիս փուլում խորհրդարանական հանձնաժողովը պետք է նոր ջանքերով սկսի համագործակցությունը ԵՄ–ի հետ:

Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ եվրաինտեգրումը դեռևս հանդիսանում է Հայաստանի առաջնահերթությունը, համապատասխանում են իրականությանը:

«Հուսով եմ, որ այս հայտարարությունները հերթականը չեն և արտացոլում են իշխանությունների դիրքորոշումը»,-եզրափակել է նա:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը