Լրահոս

17.12.2013 09:54


Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ բնակչությունը նվազում է

Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ բնակչությունը նվազում է

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի բնակչության վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր է հրապարակել։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ-ում բնակչությունը 2010թ. կազմել է 3,2 մլն մարդ, իսկ 2012թ. այն դարձել է 3 մլն։ Թե ինչքան է իրականում, դժվար է միանշանակ ասել։ Բայց ուշագրավ է հարևան Ադրբեջանում առկա բնակչության թվաքանակի դինամիկան։
Նույն ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանում բնակչությունը 2010թ. կազմել է 9 մլն, իսկ 2012-ին՝ 9.3 մլն։ Այս տարիներին աճել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ այլ երկրների բնակչության թիվը։ Իսկ ահա Հայաստանում ժողովրդագրական վիճակը գնալով անկում է ապրում։ Ու պարզ չէ, թե ինչ կլինի Մաքսային միությանն անդամագրվելուց հետո»,–գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը