Լրահոս

18.12.2013 12:32


Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Հունդայի» ավտոբուսի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 96/9 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Յագուար» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը