Լրահոս

18.12.2013 13:08


Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնածների համար բջջային օպերատոր կստեղծվի

Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնածների համար բջջային օպերատոր կստեղծվի

Ռուսաստանում կստեղծվի բջջային կապի նոր օպերատոր արտագնա աշխատանքի մեկնածների համար։ «Միջտարածաշրջանային տրանզիտ տելեկոմ» ընկերությունը կսկսի գործել 2014 թ–ի ապրիլից, որը կսպասարկի Միջին Ասիայի ներգաղթյալներին, տեղեկացնում է «Վեդոմոստի»-ին՝ հղում անելով ընկերության տնօրեն Եվգենի Վասիլևի հայտարարությանը։ Օպերատորը, որի անվանումը դեռ հայտնի չէ, մատչելի սակագներ կտրամադրի ներգաղթյալների բնակության վայրեր զանգ կատարելու համար։ Բացի այդ, օպերատորը ինտերնետ կապի հնարավորություն կընձեռնի։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ նոր օպերատորը 75 %- ով կգործի Մոսկվայում և Մոսկովյան շրջանում։ Մեկ տարում ՄՏՏ–ն նպատակ ունի 100 հազար բաժանորդի սպասարկել։

Այս խորագրի վերջին նյութերը