Աշխարհ

18.12.2013 15:21


Միանգամից 10 երեխա է ունեցել, բայց նրանցից որևէ մեկը կենդանի չի մնացել

Միանգամից 10 երեխա է ունեցել, բայց նրանցից որևէ մեկը կենդանի չի մնացել

Հնդկաստանում աննախադեպ դեպք է գրանցվել։ Հեռավոր շրջաններից մեկի 28–ամյա բնակչուհին՝ Անժու Կուշավախան, միանգամից 10 երեխա է լույս աշխարհ բերել։ Սակայն նորածիններից որևէ մեկը կենդանի չի մնացել։ «Metro»–ի փոխանցմամբ՝ Կուշավախայի մոտ երկունքի ցավերը սկսվել են 12–շաբաթական հղիության ժամանակ։

Նրան տեղափոխել են 123 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, սակայն կինը սկսել է ծննդաբերել հենց մեքենայում։ Բավական կարճ ժամանակահատվածում 9 նորածին է լույս աշխարհ եկել, բայց որևէ մեկին փրկել չի հաջողվել։

Ապրելու հնարավորություն է ունեցել 10–րդ երեխան, ով ծնվել է հիվանդանոցի շքամուտքում, սակայն բժիշկներն այս պարագայում էլ են անզոր եղել։

Մասնագետների խոսքերով՝ պտուղների արտասովոր քանակը թերևս կապված է նրա հետ, որ հնդկուհին անպտղությամբ է տառապելիս եղել, և բժիշկները չափից ավելի են ջանք ներդրել՝ նրա արգանդում միանգամից մի քանի սաղմ փոխպատվաստելով։

Բացի այդ, կնոջ հղիության ընթացքին որևէ մեկը չի հետևել։ Եթե նա հաճախակի այցելեր հետազոտության, ապա, ամենայն հավանականությամբ, կհաջողվեր փրկել երեխաներից ամենաքիչը երեքին՝ ժամանակին հեռացնելով «ավելորդ» սաղմերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը