Տնտեսական

19.12.2013 10:01


Սամվել Ալեքսանյանի ընկերությանը կզրկեն թմրանյութեր և հոգեմետ նյութեր ներմուծելու լիցենզիայից

Սամվել Ալեքսանյանի ընկերությանը կզրկեն թմրանյութեր և հոգեմետ նյութեր ներմուծելու լիցենզիայից

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Կառավարությունը մտադիր է թմրանյութեր և հոգեմետ նյութեր ներմուծելու, արտահանելու եւ մանրածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիայից զրկել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին։ «Այս մասին կառավարության որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում։ Այն ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն։ Այս որոշման նախագիծն ուշագրավ է այն առումով որ «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կապվում է հայտնի գործարար` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը։ Հիշեցնենք, որ թմրանյութեր և հոգեմետ նյութեր ներմուծելու, արտահանելու և վաճառելու լիցենզիան նշված ընկերությանը տրվել էր 2012թ. դեկտեմբերին՝ մեկ տարի առաջ»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը