Լրահոս

19.12.2013 13:33


Երկրաշարժ Իրանի տարածքում

Երկրաշարժ Իրանի տարածքում

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.46-ին, ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.380 և արևելյան երկայնության՝ 46.980:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը