Լրահոս

09.01.2014 11:46


Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 05.01.2014թ. տեղադրված` <Ի հայտ են բերվել գործով կասկածյալներ> վերտառությամբ հաղորդագրության

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014թ. հունվարի 08-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփափոխ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԼՂՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը