Աշխարհ

09.01.2014 15:43


Այսօր լեգենդար Ջիմմի Փեյջի ծննդյան օրն է

Այսօր լեգենդար Ջիմմի Փեյջի ծննդյան օրն է

Այսօր լեգենդար «Led Zeppelin» ռոք խմբի երգահան, կիթառահար Ջիմմի Փեյջը նշում է իր 70-ամյակը։ Փեյջը ծնվել է 1944թ. հունվարի 9–ին Լոնդոնում։

Հատկապես հայտնի են նրա «Heartbreaker», «Dazed and Confused», «Kashmir» ստեղծագործությունները։ Փեյջին ընդունված է համարել «Led Zeppelin» խմբի երաժշտական «ուղեղը»։

Առաջին անգամ նա ձեռքը կիթառ է վեցրել 12 տարեկանում, իսկ արդեն 14 տարեկանում ծնողները նրան առաջին էլեկտրակիթառն են նվիրել։

Կատարելագործելով կատարողական արվեստը՝ Փեյջը ստեղծում է «Led Zeppelin»–ի յուրօրինակ ոճը, և պատմության մեջ առաջին անգամ կիրառում երաժշտական շատ էֆեկտներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը