Լրահոս

13.01.2014 10:46


Այսօր Իսրայելում նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորությունն է

Այսօր Իսրայելում նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորությունն է

Իսրայելի 11–րդ վարչապետ Արիել Շարոնին կհուղարկավորեն «Շիկմիմ» ընտանեկան գերեզմանատանը՝ Նեգև անապատում։ Այնուհետև Երուսաղեմում՝ Քնեսեթում, տեղական ժամանակով 9։30, կսկսվի հանդիսավոր հրաժեշտի արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР ТАСС»-ը։ Արարողությանը ելույթ կունենան երկրի նախագահ Շիմոն Պերեսը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Արտասահմանյան հյուրերից ներկա կլինեն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՌԴ Գոսդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։ Արիել Շարոնին կհուղարկավորեն ընտանեկան «Շիկմիմ» գերեզմանատանը՝ կնոջ՝ Լիլիի կողքին, որը մահացել է 2000թ.։ Վարչապետի մարմինը կհանձնեն հողին ըստ զինվորական, այլ ոչ թե կրոնական արարողակարգի։ Ռազմական հուղարկավորության արարողակարգը կսկսվի Իսրայելի տեղական ժամանակով 14։00–ին։ Հիշեցնենք, որ 85–ամյա Արիել Շարոնը 8 տարի կոմայի մեջ էր գլխուղեղային կաթվածից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը