Լրահոս

13.01.2014 13:34


Կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը

Կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը, որի հաղթողները որոշվում են քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության արդյունքները թույլ են տալիս կանխատեսումներ անել առաջիկա «Օսկարի» վերաբերյալ:

Լավագույն սցենարի համար «Ոսկե գլոբուս» է շնորհվել Սփայք Ջոնսին («Նա»), օտար լեզվով լավագույն ֆիլմ է համարվել «Մեծ գեղեցկությունը» (Իտալիա), լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոն («Ձգողականություն»), կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան՝ Լեոնարդո Դի Կապրիոն («Գայլը Ուոլ Սթրիթից»), դրամայի լավագույն դերասանուհի՝ Քեյթ Բլանշեթը («Ժասմին»), դրամայի լավագույն դերասան՝ Մեթյու Մաքքոնահին («Գնորդների Դալլասյան ակումբ»), լավագույն ֆիլմ՝ «Ստրկության 12 տարին»։

Այս խորագրի վերջին նյութերը