Լրահոս

13.01.2014 14:37


1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից

1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից

Հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: ՀՀ ԿԳՆ–ից տեղեկացնում են, որ համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը