Լրահոս

15.01.2014 15:32


Մասնագետ.«Հայաստանում ամսական հայտնաբերվում է կրծքի քաղցկեղի 35 դեպք»

Մասնագետ.«Հայաստանում ամսական հայտնաբերվում է կրծքի քաղցկեղի 35 դեպք»

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրենց կենտրոնում հետազոտված յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, ամսական՝ 35 դեպք։

Հակոբյանի խոսքերով՝ պարբերաբար իրականացվող քարոզարշավի շնորհիվ դիմողների թիվը մեծացել է. կենտրոնը տարեկան հետազոտում է 35-40 հազար կնոջ:

«Յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ պետք է դիմի բժշկի, որպեսզի ժամանակին հայտնաբերվի գոյացությունը և հեռացվի: 21-րդ դարում մահանալ այս հիվանդությունից անգրագիտություն է»,–ասել է նա:

Մասնագետը նշել է, որ Հայաստանում հիվանդությունը երիտասարդացել է. մինչև 25 տարեկան աղջիկների շրջանում հայտնաբերվել է քաղցկեղի 60 դեպք:

«Աշխարհի համար զարմանալի է, թե ինչու է այդ տարիքում հայերի ու հրեաների շրջանում կրծքի քաղցկեղ հայտնաբերվում, իսկ ամենաշատը հայտնաբերվում է 45-55 տարեկան կանանց շրջանում»,-ասել է Հակոբյանը։

Անդրադառնալով քաղցկեղի հետազոտության գներին՝ բժիշկն ասել է. «Մենք գիտակցում ենք երկրի սոցիալական վիճակը, բայց տարեկան 20 հազար դրամ կինը չպետք է խնայի հետազոտվելու համար: Մենք իրականացնում ենք նաև անվճար հետազոտություն բազմազավակ մայրերի, զոհված ազատամարտիկների կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց համար: Օրվա ընթացքում 10-12 մարդ հետազոտվում է անվճար»,–ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը