Լրահոս

16.01.2014 20:04


ԱՄՆ–ը հետաքրքրված է Աֆղանստանում թմրամիջոցների դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությամբ

ԱՄՆ–ը հետաքրքրված է Աֆղանստանում թմրամիջոցների դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությամբ

ԱՄՆ–ը հետաքրքրված է Աֆղանստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ՝ վարչության ներկայացուցիչները և Կոնգրեսն այս մասին հայտարարել են Վաշինգտոնում տեղի ունեցած լսումների ժամանակ։ Ազդեցիկ սենատոր, հետախուզական կոմիտեի ղեկավար Դայեն Ֆայնստեյնն անհրաժեշտ է համարում «ջանքերի միջազգայնացումը Աֆղանստանից թմրամիջոցների տարածման դեմ պայքարում»։ Նա հիշեցրել է ՄԱԿ–ի տվյալները, ըստ որոնց՝ Ռուսաստանը, հնարավոր է, աֆղանական հերոինի աշխարհի ամենամեծ սպառողն է։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ը և Ռուսաստանը կարող են և պետք է ավելի սերտ համագործակցեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում և այլ երկրների նույնպես կոչ անեն՝ միանալու այդ պայքարին։

Այս խորագրի վերջին նյութերը