Աշխարհ

17.01.2014 09:49


Սիրիայում ապստամբների միջև մարտերի հետևանքով 1000 մարդ է զոհվել

Սիրիայում ապստամբների միջև մարտերի հետևանքով 1000 մարդ է զոհվել

Վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսում և արևելքում ապստամբների միջև ընթացող մարտերի հետևանքով։ «Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ զոհվածներից 130-ը խաղաղ բնակիչներ են։

Ընդդիմության ակտիվիստների փոխանցմամբ՝ մարտերն ընթացել են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իրաքի և Սիրիայի իսլամիստական պետություն» կազմակերպության գրոհայինների և մյուս ապստամբների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը