Լրահոս

18.01.2014 10:36


ՀՖՖ-ն հայտարարում է 2014 թվականի մարզչական Բ և Ա արտոնագրերի դասընթացների ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է 2014 թվականի մարզչական Բ և Ա արտոնագրերի դասընթացների ընդունելություն
ՀՖՖ-ն հայտարարում է 2014 թվականի մարզչական Բ և Ա արտոնագրերի դասընթացների ընդունելություն: Այն մարզիչները, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՖ մարզչական Բ և Ա արտոնագրերի դասընթացներին ս.թ.-ի հունվարի 20-ից մինչև փետրվարի 20-ը կարող են ներկայանալ ՀՖՖ Արտոնագրման բաժին դիմում ներ կայացնելու համար:

Բ մարզչական արտոնագրի դասընթացի դիմորդները ՀՖՖ Արտոնագրման բաժին պետք է ներկայացնեն մեկ 3x4 չափի նկար, անձնագիր և տեղում լրացնեն դիմորդի անձնական թերթիկ:

ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 16 ուսանող: Այն դեպքում, եթե դիմորդների քանակը գերազանցի դասընթացի համար սահմանված ուսանողների թույլատրելի քանակը կատարվելու է դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության.

- ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն:

- ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցող ակումբների կամ

- Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ մարզադպրոցի կողմից ներկայացված թեկնածություն:

- Այլ դիմորդների թեկնածություն

- Վիճակահանություն

Այս խորագրի վերջին նյութերը