Լրահոս

18.01.2014 12:36


Կայծակը Բրազիլիայում վնասել է Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը

Կայծակը Բրազիլիայում վնասել է Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը

Ռիո դե Ժանեյրոյում հուժկու փոթորիկ է տեղի ունեցել, որի ժամանակ կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի հայտնի արձանին։ «Ֆրանս պրես» գործակալությունը, տեղական «Օ Globo» թերթին հղումով, փոխանցում է, որ արձանի մատի ծայրից փոքրիկ մաս է փշրվել։ Տեղական թեմի առաջնորդ Օսմար Ռապոսոյի խոսքերով՝ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մյուս ամիս։

Նշենք, որ 2007–ից արձանն «Աշխարհի նոր յոթ հրաշալիքներում» է ընդգրկված համացանցի օգտատերերի վարկածով։

Այս խորագրի վերջին նյութերը