Լրահոս

18.01.2014 13:07


«Էդպես լավ չէր, գրե՛ք, որ այլմոլորակայինների մատն էլ է խառը հանրահավաքի մեջ»

«Էդպես լավ չէր, գրե՛ք, որ այլմոլորակայինների մատն էլ է խառը հանրահավաքի մեջ»

1-in.am-ը «կպած» ուզում է «փչացնել» պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ նախաձեռնված այսօրվա հանրահավաքը: Այս լրատվամիջոցը, ինչպես և տասնյակ այլք, միշտ էլ նույն ոճով է գործել` «կացինային մարտավարությամբ» հանդես գալ ՀՀ ժողովրդի շահերի դեմ` վարչակարգի նեղ պահանջների բավարարման համար: Այնուամենայնիվ, այս անգամ լրատվամիջոցը «օրիգինալ» է գտնվել փուչիկ վարկած հորինելու հարցում. կայքը, առաջ անցնելով Պարույր Հայրիկյանից, գրում է, թե, իբր, հանրահավաքը կազմակերպել են ռուսական ուժերը: Իհա՛րկե, Քենեդիին էլ են ռուսները սպանել, Գանդիին էլ, Լյութեր Քինգին էլ, հայ Արտաշեսյանների դինաստիան էլ ռուսները վերացրեցին, չէ՞: Ռուսները, բա էլ ո՞վ...Հա, մեկ էլ Քոչարյանը կարող էր դա անել, դա էլ է բացատրում ամեն ինչ` ըստ 1-in.am-ի տրամաբանության, մոռացանք:
Էդպես լավ չէր, գրե՛ք, որ այլմոլորակայինների մատն էլ է խառը հանրահավաքի մեջ:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը