Լրահոս

20.01.2014 09:49


Դատավորի որդին կասկածվում է բռնաբարության և հափշտակության մեջ

Դատավորի որդին կասկածվում է բռնաբարության և հափշտակության մեջ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 8-ին՝ ժամը 06:00-ի սահմաներում, Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոչի պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Մարիամ Ն-ն հայտնել է նաեւ, որ իր ծանոթը խոստացել է, որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետեւ մեկնել են «Սոչի պլազա», որտեղ էլ, իր կամքին հակառակ, Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, եւ բնակվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

Մանրամասները shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը