Լրահոս

20.01.2014 19:27


Պան Գի Մունն Իրանին հրավիրել է Սիրիայի հարցով բանակցությունների

Պան Գի Մունն Իրանին հրավիրել է Սիրիայի հարցով բանակցությունների

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրավիրել է Իրանին՝ մասնակցելու Սիրիայում ճգնաժամի լուծման հարցով գիտաժողովին, որը տեղի է ունենալու այս շաբաթ Շվեյցարիայում։ ՄԱԿ–ի պետքարտուղարն ընդգծել է, որ արդեն ստացել է Իրանի ԱԳՆ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆից հաստատում, որ Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայում անցումային կառավարություն հաստատելու գործում։ Սիրիայի ազգային կոալիցիան՝ Սիրիայի հիմնական ընդդիմադիր խումբը, հայտարարել է, որ չի մասնակցելու երկրում ճգնաժամի լուծման բանակցություններին, եթե այնտեղ Իրանի ներկայացուցիչներ էլ լինեն։ Ինչպես նշում է «Բի–ԲԻ–Սի»–ի թղթակիցը, Թեհրանն ակտիվ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, այդ պատճառով ընդդիմությունը կարող է բոյկոտել բանակցությունները։ ԱՄՆ–ը պնդում է, որ Իրանը բանակցություններին մասնակցելու համար պետք է աջակցի «Ժնև-1»–ի որոշումներին Սիրիայի վերաբերյալ՝ փաստաթղթում ամրագրված անցումային կառավարական մարմնի ստեղծման անսահմանափակ լիազորություններով և ընդհանուր համաձայնությամբ։ Սիրիայի վերաբերյալ նախնական բանակցությունները տեղի կունենան հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրե քաղաքում։

Այս խորագրի վերջին նյութերը