Լրահոս

20.01.2014 13:24


Ժաննա Ֆրիսկեի ամուսինը հաստատել է, որ երգչուհին տառապում է քաղցկեղով (տեսանյութ)

Ժաննա Ֆրիսկեի ամուսինը հաստատել է, որ երգչուհին տառապում է քաղցկեղով (տեսանյութ)

Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծանր հիվանդության մասին լուրը հաստատվել է։ Նրա ընտանիքը հայտնել է, որ երգչուհին տառապում է քաղցկեղով, իսկ Ֆրիսկեի ամուսինը՝ հաղորդավար Դմիտրի Շեպելևը, խնդրել է մանրամասների մասին չհետաքրքրվել։

«Այն, ինչը երկար ամիսներ բացառապես մեր ընտանիքի անձնական հարցն էր, այժմ, ցավոք, հանրայնացվել է։ Մենք ցանկանում ենք վերջ դնել բոլոր շահարկումներին, և կարծում ենք, որ երգչուհու երկրպագուները ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն։ Մեր ընտանիքին ծանր փորձություն է բաժին ընկել։ Ժաննան հիվանդ է քաղցկեղով։ Մենք հավատով շարունակում ենք պայքարել նրա համար։ Բոլորին դիմում ենք մեկ խնդրանքով՝ աջակցել մեզ բարի խոսքով և աղոթքով»,– Ֆրիսկեի պաշտոնական կայքում հայտարարել է նրա ամուսինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը