Լրահոս

20.01.2014 14:57


Մինչև 2060թ. Հայաստանում 93 հազ. մայր չի ծնվի

Մինչև 2060թ. Հայաստանում 93 հազ. մայր չի ծնվի

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր հրավիրված ասուլիսում մտահոգություն է հայտնել երեխայի սեռի նկատմամբ Հայաստանում առկա վերաբերմունքի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ եթե հայաստանցիները շարունակեն առավելությունը տալ արական սեռի պտղին, ապա մինչև 2060թ. 93 հազ. մայր չի ծնվի։

Այժմ մեր երկրում 114 տղայի դիմաց ծնվում է 100 աղջիկ, փոխարենը պետք է լիներ՝ 100 աղջկա դիմաց 106 տղա։

Գ. Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ քաղաքներում 4 անգամ ավելի շատ տղա են ուզում ունենալ, գյուղերում՝ 10 անգամ ավելի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը