Լրահոս

20.01.2014 15:44


Ըստ թուրքագետի՝ Էրդողանի կուսակցությունը հայերի համար չարյաց փոքրագույնն է

Ըստ թուրքագետի՝ Էրդողանի կուսակցությունը հայերի համար չարյաց փոքրագույնն է

2014թ. մարտին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ։ Այսօր հրավիրված ասուլիսում թուրքագետ Արտակ Շաքարյանն ընդգծել է, որ այդ ընտրությունները բավականին բարդ փորձություն են լինելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։ Ի դեպ, այս տարի առաջին անգամ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը։

Թուրքագետի խոսքերով՝ 2014թ. ընտրություններն էլ կկանխորոշեն, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի 2015 թվականին։

Ի դեպ, նրա կարծիքով, չնայած Հայաստանի նկատմամբ տածած վատ վերաբերմունքին՝ Էրդողանի կուսակցությունը հայերի համար չարյաց փոքրագույնն է. մնացած կուսակցություններն է՛լ ավելի ազգայնական են: Նա պատահական չի համարում, որ մինչ այս տեղի ունեցած ընտրություններում Թուրքիայում բնակվող հայերն իրենց ձայնը տվել են «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, և այժմ էլ հայերի համար այլընտրանքը Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը