Աշխարհ

22.01.2014 12:18


Կիևում սպանված երիտասարդը հայ էր (տեսանյութ)

Կիևում սպանված երիտասարդը հայ էր (տեսանյութ)

Երիտասարդ տղամարդը, որին սպանել են Կիևի Գրուշևսկայա փողոցում, ազգությամբ հայ, 20-ամյա Սերգեյ Նիգոյանն էր։ Այս մասին տեղեկացնում է vesti.ua կայքը՝ «Украинская правда»–ին հղումով։

«Նա Նիգոյան Սերգեյն է՝ Եվրամայդանի ակտիվ մասնակիցը»,–ասել են թղթակցին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա մեկ հրազենային կրակոց է ստացել վզին, ևս մեկը՝ գլխին։ Ինչպիսի փամփուշտով են կրակել երիտասարդին՝ պարզ կդառնա միայն հերձումից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը