Լրահոս

23.01.2014 17:35


Իրանի նախագահ. «Սիրիական խնդիրը չունի ռազմական լուծում»

Իրանի նախագահ. «Սիրիական խնդիրը չունի ռազմական լուծում»

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «Ժնև-2» կոնֆերանսի մասնակիցներին հորդորել է աջակցել խաղաղության վերաբերյալ Սիրիայի ժողովրդի սպասելիքներին։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։ Շվեյցարական Դավոսում տեղի ունեցող տնտեսական ֆորումում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութթեի հետ հանդիպման ժամանակ Ռոուհանին ասել է. «Մենք միշտ էլ հայտարարել ենք ու հայտարարում ենք Սիրիայի ժողովրդի շահերի առաջնահերթության մասին, որոնք խաղաղության վերականգնում են տենչում...սիրիական խնդիրը չունի ռազմական լուծում»,– ընդգծել է նա։ Իրանի նախագահն ասել է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանի երկրների ընդհանուր գործն է, ահաբեկիչների գործունեության ընդլայնումը ձեռնտու չէ ոչ ոքի։

Նշենք, որ ավելի վաղ Ռոուհանին կասկած էր հայտնել «Ժնև-2»–ի հաջողության վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը