Աշխարհ

24.01.2014 11:26


Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ նախագահի և Իրանի նախագահի հետ

Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ նախագահի և Իրանի նախագահի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Դավոսում հանդիպել է ԵԱՀԿ նախագահող, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերի հետ։ Ադրբեջանական «АПА» գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Շվեյցարիայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Դավոսում Ալիևը հանդիպել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ։

Կողմերն ընդգծել են, որ այդ երկու երկրներին միավորում են պատմամշակութային արմատները, ներկայում էլ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու բոլոր նախադրյալները կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը