Աշխարհ

25.01.2014 11:30


Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը կօգնեն Հոմսին

Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը կօգնեն Հոմսին
Սիրիայի կառավարությունը և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնվել են առաջիկա 2 օրվա ընթացքում քննարկել հնարավոր համաձայնությունները՝ մարդասիրական օգնության մուտք ապահովելու Հոմս քաղաք։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Ռեյթեր»–ին հղումով։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ խնդրի կիրառական մասն արդեն ձևակերպված է, և որոշմանը կարող են հասնել ամենակարճ ժամկետներում:
Նշենք, որ այսօր Սիրիայի կառավարության պատվիրակությունը և ընդդիմությունը կհանդիպեն մեկ սեղանի շուրջ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմի հետ քննարկելու մարդասիրական միջանցքների բացման ու բռնության դադարեցման վերաբերյալ հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը