Լրահոս

25.01.2014 13:16


Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել

Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել
Հունվարի 24-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իրար են բախվել «ԶԱԶ-1102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԶԱԶ-1102»-ը սկսել է այրվել:
Վթարի, ապա մեքենայում հրդեհ առաջանալու հետևանքով «ԶԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը