Լրահոս

25.01.2014 23:42


Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջան

Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին այցելել է Ասկերանի շրջան: Պատարա և Խանցք գյուղերում Նախագահը ծանոթացել է համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքներին:

Խանցք գյուղում Բակո Սահակյանը նաև հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել գյուղում առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր:

Աստղաշեն գյուղում Նախագահ Սահակյանն այցելել է տեղի մշակույթի կենտրոն, ծանոթացել նրա աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը` նշելով, որ այն ունի կարևորագույն նշանակություն Արցախի համար տնտեսական, ժողովրդագրական և այլ տեսանկյուններից:

Նախագահին ուղեկցում էին Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը