Լրահոս

26.01.2014 00:25


«Բոլոր տեսակի հարցերի վերջը տանում է դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»

«Բոլոր տեսակի հարցերի վերջը տանում է դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»

Վերջապես ի հայտ եկավ կորեահայ, ջահել–ջիվան, հայ ժողովրդի քվեն չստացած, մարտիմեկյան սպանդի՝ 10 զոհերի արյան գնով ու հարյուրավոր քաղբանտարկյալների միջոցով, նախագահական աթոռին զավթած Սերժ Սարգսյանը: Բանից պարզվում է նրան Հարավային Կորեայում ցողունային բջիջների ինպլանտացիա են արել, և այդ բուժման արժեքը կազմել է 186.000 դոլլար: Փաստորեն, նա բուժումը ստացել է դատարկ, բայց, միևնույն ժամանակ, լի բյուջեի հաշվին: Չէ՞ որ իր անձնական միջոցներն էլ է դիզել բյուջեի հաշվին։ Լավ, համարենք՝ նա այդպես է մտածում՝ ոչլեգիտիմ լինելով: Իսկ իրականում ժողովրդի կողմից արդար քվե ստացած, ժողովրդի վստահությանն արժանացած լեգիտիմ նախագահն այլ կերպ կմտածեր և իր բուժման վրա 186.000 դոլլար ծախսելու փոխարեն ավելի օգտակար գործ աներ: Նա կարող էր լուծել անապահով ընտանիքների հոգսը, աշխատատեղեր բացելով ժողովրդին ապահովեր աշխատանաքով, որպեսզի կանգ առնեն օր օրի թափ հավաքող արտագաղթը և մյուս այլ խնդիրները: Բայց նա կարծում է, թե այդ բուժումը ավելին կարևոր է, քան թվարկված խնդիրները: Նա այլևս որևէ դրական քայլ անելու ճանապարհ չունի, բոլոր դարպասները փակված են: Կարծում եմ, հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց, թե ինչ «հոգատար» նախագահ ունենք՝ ժողովրդի մասին մտածող: Արդեն ժամանակն է, որ ժողովուրդը սթափվի, խելամիտ և գիտակցորեն մոտենա այս հարցին ու ուրիշ մեղավորներ չփնտրի, քանի որ Սերժ Սարգսյանը ոտնահարած ունի ժողովրդի հոգսն ու մտածմունքը: Կարծում եմ, արդեն ժամանակն է կարևոր գործերը մի կողմ դնելու, շուտափույթ կերպով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու։ Ժամանակն է ազատ, կամովի արտահայտելու զգացմունքները, ժամանակն է չքննադատելու կողքինիդ հավաք-երթին մասնակից լինելը, այլ աջակցել նրան, և, վերջապես, ժամանակն արդեն հասունացել է: Եվս մեկ անգամ և վերջին անգամ համոզվեցինք, որ երկրում չեն լինի դրական բարեփոխումներ և չի կասեցվի որևէ օրենք, այլ ավելի կխորանան ժողովրդի հոգսն ու խնդիրները՝ մինչև ազգովի չկանգնենք և չպահանջենք «ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»: Միայն իշխանափոխությունից հետո կարող ենք վստահ ասել, որ կունենանք մի այնպիսի երկրի ղեկավար, որ ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ կարժանանա ժողովրդի կողմից ստացած վստահությանն ու քվեին, կլուծի երկրում կուտակված և միևնույն ժամանակ լուծում չստացած բոլոր տեսակի խնդիրները: Բոլոր տեսակի հարցերի վերջը տանում է դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը