Տնտեսական

27.01.2014 11:08


2013-ին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն կազմել է 2.997 մլրդ դոլար

2013-ին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն կազմել է 2.997 մլրդ դոլար

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2013 թվականին կազմել է 1.2 տրլն.դրամ ($ 2.997 մլրդ ), իսկ միայն դեկտեմբերին՝ 142.5 մլրդ դրամ ($ 351.7 մլն): ՀՀ արտաքին առևտրի շրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5,6%՝ կազմելով 2.4 տրլն.դրամ ($ 5.9 մլրդ): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք տրամադրվել են «ԱրմԻնֆո» գործակալությանը, արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանման ծավալը հունվար - դեկտեմբերին կազմել է 606 մլրդ դրամ ($ 1.480 մլրդ ), տարեկան աճ`7,2%: Ներմուծման ծավալը հունվար–դեկտեմբերին կազմել է 1.832 տրլն. դրամ ($ 4,5 մլրդ ), տարեկան աճը`5.1 %: Միայն դեկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.7 % ներմուծման` 6.5% աճի շնորհիվ, իսկ արտահանման ծավալն ընկել է 1.5 %:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր 2.3 տրլն.դրամ ($ 5.7 մլրդ), տարեկան աճ`3.9%, իսկ միայն դեկտեմբերին`6,9%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը դեկտեմբերին աճել է 7.7%, իսկ հունվար – դեկտեմբերին` 7 %, մինչև 574.3 մլրդ դրամ ($ 1,4 մլրդ ), միևնույն ժամանակ, ներմուծման ծավալն ավելացել է դեկտեմբերին` 6.7 %, իսկ հունվար – դեկտեմբերին` 2.9%, մինչև 1.72 տրլն.դրամ ($ 4,3 մլրդ):

ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2013 թվականի հունվար – դեկտեմբեր ամիսներին կազմել է 409.63 դրամ/1 դոլար, իսկ միայն դեկտեմբերին`405.32 դրամ / $ 1:

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը