Լրահոս

30.01.2014 11:36


Հանրային խորհուրդը քննարկելու է «Զվարթնոցի» կլոր շենքի վերաբերյալ հնարավոր լուծումները

Հանրային խորհուրդը քննարկելու է «Զվարթնոցի» կլոր շենքի վերաբերյալ հնարավոր լուծումները

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված ս.թ. հունվարի 23-ի պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել ու հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը: Միաժամանակ գլխավոր վարչության պետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ եղել է առաջարկ դիմել Կոնցեսիոներին՝ ևս մեկ անգամ օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով: Ըստ Արտյոմ Մովսեսյանի՝ այդ առաջարկի վերաբերյալ Կոնցեսիոները ներկայացրել է, որ իրենք կսկսեն ուսումնասիրել հնարավոր լուծումները և ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղյակ կպահեն: Տեղեկացնում ենք, որ ՀՀ Հանրային խորհուրդն ուշադրությամբ հետևելու և իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ «Զվարթնոցի» կլոր շենքի վերաբերյալ ՀԽ դիրքորոշման համատեքստում:

Հանրային խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը