Լրահոս

30.01.2014 18:30


Ամերիկյան ընկերությունն արգելել է Չինաստանի քաղաքացիներին թռչել տիեզերք

Ամերիկյան ընկերությունն արգելել է Չինաստանի քաղաքացիներին թռչել տիեզերք

«Росбалт»–ի փոխանցմամբ՝ ամերիկա–բրիտանական «Virgin Galactic» ընկերությունը, որը մշակում է տիեզերական զբոսաշրջության ծրագիր, արգելել է Չինաստանի քաղաքացիներին իրենց չվերթների տոմսեր գնել։ Շատ ապահովված չինացիներ պատրաստ էին վճարել 260 հազ դոլար տիեզերանավում տեղ ունենալու համար, սակայն հրթիռային շարժիչները դասվում են այն ռազմական սարքավորումների թվին, որոնք, ըստ ԱՄՆ օրենսդրության, անձեռնմխելի պետք է լինեն Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի համար։ Միևնույն ժամանակ, մի քանի անձնագիր ունեցող Չինաստանի քաղաքացիները, ինչպես նաև ԱՄՆ–ում մշտական բնակվողները կարող են տիեզերքի առաջին զբոսաշրջային չվերթի տոմս գնել։ «Virgin Galactic» ընկերությունն արդեն 70 մլն դոլարի տեղեր է հավաքել. առաջին չվերթները սպասվում են այս տարի։

Այս խորագրի վերջին նյութերը