Լրահոս

31.01.2014 20:23


Տեղի կունենա «ԱՐՁԱԿ-2013» մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխության արարողությունը

Տեղի կունենա «ԱՐՁԱԿ-2013» մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխության արարողությունը

Փետրվարի 3-ին, ժամը13:00-ին Տիկնիկային թատրոնի ճեմասրահում տեղի կունենա տարվա լավագույն պատմվածքի «ԱՐՁԱԿ-2013» մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխության արարողությունը:

Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք: Դրանցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության ժամանակ կհայտատարվեն 3 լավագույն պատմվածքները, որոնք «Անտարես» հրատարակչության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով և դիպլոմներով: Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ մրցույթի հովանավորների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը